Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է դատախազություն։
2023 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում սկսվել է նրան պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն:
Նախկին նախարարը պետք է դատախազությանը ներկայացնի դիրքորոշում ու հայտարարագիր: Ըստ հայտարարության՝ նա պետք է ներկայանա 2026 թվականի նոյեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին։
Գլխավոր դատախազություն են հրավիրվել նաև Արշակ Կարապետյանի հետ փոխկապակցված անձինք, կինը՝ Ռոզա Կարապետյանը, Դավիթ Կարապետյանը և Հենրիխ Կարապետյանը։