Երթևեկի փոփոխություն՝ Սարալանջ – Արմենակ Արմենակյան խաչմերուկում

Վաղվանից երթևեկության փոփոխություն է նախատեսված Սարալանջ – Արմենակ Արմենակյան խաչմերուկում


ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբեր․/Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 10-ից Երևանի Արմենակ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Նշված խաչմերուկում Հերացու փողոցի կողմից դեպի Սարալանջի պողոտա ուղղության ձախ եզրային գոտուց կթույլատրվի երթևեկությունը ուղիղ և ձախ ուղղությամբ, նախկինում գործող միայն ուղիղ ուղղության փոխարեն, ինչպես նաև նշված գոտուց կարգելվի հետադարձը», – նշված է հաղորդագրության մեջ:


 


Leave a comment