Գիշերային պայթյուններ Քեշմ կղզում, Իրանի կենսական նշանակության օբյեկտները չեն վնասվել․ ԶԼՄ

Բաժանորդագրվել

Գործակալության հրապարակման մեջ նշվում է, որ թիրախները եղել են բնակելի թաղամասերից դուրս:

Իրանի կենսական նշանակության օբյեկտները չեն վնասվել Քեշմ կղզուն ԱՄՆ-ի գիշերային հարվածի հետևանքով։ Այդ մասին հայտնում է Fars գործակալությունը՝ հղում անելով Հորմոզգան նահանգի իշխանություններին։

Գործակալության տվյալներով՝ թիրախները եղել են բնակելի թաղամասերից դուրս։ Կենսական կարևության ենթակառուցվածքների վնասվելուց հաջողվել է խուսափել։

Նշենք, որ նախօրեին ուշ երեկոյան մի քանի պայթյուն էր որոտացել Հորմուզի նեղուցում գտնվող իրանական այս կղզում։

«Քիչ առաջ Քեշմում չորս պայթյուն է հնչել»,-հայտնել էր IRNA գործակալությունը։

Հստակեցվում էր, որ կղզու մի քանի շրջաններ հարձակման են ենթարկվել։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 3-ի գիշերը նույնպես ԱՄՆ-ն հարված էր հասցրել Քեշմ կղզուն։ Ավելի ուշ ամերիկյան ԶԼՄ-ները, հղում անելով պաշտոնյաներին, գրել էին, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ ավելացնել հարձակումներն Իրանի վրա։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել էին հարվածներ հասցնել Իրանի օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել էր իր կողմից հարվածներով։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր էին ստորագրել, սակայն հետագայում նրանք կրկին հարվածներ էին փոխանակել։ Այս պահին հակամարտությունը մնում է չկարգավորված։

Leave a comment