Երեկ՝ նոյեմբերի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Դավիթ Մ.-ն իր վարած շտապօգնության ավտոմեքենայով Շիրակի փողոցի 17 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել են հիվանդանոց։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Հարություն Հարությունյանը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շտապօգնության ավտոմեքենան ինսուլտով հիվանդ էր տեղափոխում Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։