Սամվել Կարապետյանին կկալանավորեն․ Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին ՊԵԿ ՔԿ-ից քիչ առաջ տեղափոխեցին Հակակոռուպցիոն դատարան։ Նրան կկալանավորեն։ Այդ մասին ՔԿ-ի մոտ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Իշխանությունը փորձում է այս պահին դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին՝ մեր վրա, մեր ժողովրդի ընդդիմադիր հատվածի վրա փորձելով ազդեցություն ունենալ։ Սա ոչ միայն մի մարդու դեմ է, սա փորձում է ինքը այդ մարդու միջոցով, ամենամեծ ընդդիմադիր ուժի առաջնորդի միջոցով, Հայաստանի 50+1% ընդդիմադիրներին ցույց տալ, որ ինքը կարողանում է կառավարել իրավիճակը երկրում, որ ինքը կարողանալու է մեզ այնպես անել, որ ձայն չհանենք իր արած մութ գործերի համար»,- ասաց Նարեկ Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

«Ազգային ժողովի պատգամավորները պետք է պինդ լինեն, վստահ լինեն, որ ինչ ասես կարող է լինել։ Վստահ դուք պետք է լինեք, որ դուք, եթե մտել եք այս գործի մեջ, դուք պետք է իմանաք՝ ուր եք մտել։ Հենց սկզբից էլ բոլորդ գիտեք։ Սահմանադրությունը պետք է անցնի Ազգային ժողով… Այսօր հատուկ միջոցառում է լինելու, որի մասին երկու ժամ հետո մենք կտեղեկացնենք։ Այդ միջոցառումը հավաք չի, այլ մի քիչ այլ միջոցառում է, որի մասին մենք մեդիայով կներկայացնենք՝ ինչը կարևոր քայլ է լինելու ապագայում, որ մենք կարողանանք պահենք մեր երկրի իրական անկախությունը, որ ինքնիշխանություն ասելով՝ ուրիշի պատվերով իրենք չկարողանան Սահմանադրություն փոխել»։

Նա հավելեց, որ Հակակոռուպցիոն դատարանում մեկ ժամից կսկսվի Սամվել Կարապետյանի դատական գործընթացը․ «Չնայած մենք գիտենք՝ ինչ է լինելու, բայց ես ուզում եմ այնտեղ լինեմ, մենք ուզում ենք այնտեղ լինել, որ ցույց տանք, որ ժողովրդի մեծամասնությունը հանգիստ չի նստելու իր տեղը։ Բոլորս իրար հետ, ուժային քայլերով, ժողովուրդ, ու կկարողանանք մեր այն հայրենակիցներին, ովքեր կասկած ունեն, ովքեր մտածում են, որ այս ՔՊ-ն վերարտադրվել է, կարողանանք իրենց ակտիվացնենք այս պրոցեսի մեջ, ու այդ պայմաններում ոչ մեկ չի կարող մեր երկրում թելադրի մեր երկրի օրենքները»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment