Ընդդիմությունը հայտարարում է համազգային միավորում կոնկրետ խնդիրների շուրջ

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին հետևյալ նպատակների շուրջ.

Ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժում

Խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների

Ազգային ինքնության և Հայ առաքելական սուրբ եկեղեցու պաշտպանություն

Ժողովրդավարական իրավունքների և ազատությունների վերականգնում

Համատեղ հայտարարարության մեջ նշվում է, որ ընդդիմադիր հավաքին մասնակից ուժերը համաձայնում են միավորել իրենց ջանքերը գերակա ազգային խնդիրների շուրջ՝ հանրային միասնության մթնոլորտ ձևավորելու և մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու համար։

Leave a comment