Դեսպան Սմբատյանին ընդունել է Աջարիայի Գերագույն խորհրդի նախագահը
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին Բաթումիում ընդունել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Ցոտնե Անանիձեն։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից:
ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։ Զրուցակիցներն անդրադարձել են հայ և վրաց ժողովուրդների միջև ձևավորված ավանդական բարեկամական կապերին, միջխորհրդարանական համագործակցության խորացմանը, ինչպես նաև գիտակրթական և մշակութային ոլորտներում փոխգործակցության շարունակականության ապահովման և ընդլայնման հեռանկարներին։