Երևանի քաղաքապետարանը շենքերի պատերից ապամոնտաժում է խանութների և ընկերությունների անվանումները

Նոյեմբերի 3-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջաններում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության իրականացրած միջոցառումների արդյունքում ապամոնտաժվել է շենքերի և շինությունների արտաքին հատվածներում առանց համապատասխան թույլտվության կամ սահմանված պահանջների խախտմամբ տեղադրված 22 գովազդային վահանակ։ 

Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով որ նման աշխատանքները շարունակական բնույթ են կրում;

Leave a comment