Թբիլիսիում «Formula» հեռուստաալիքի շենքում հրդեհ է բռնկվել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թբիլիսիում՝ «Դելիսի» բիզնես կենտրոնի 12-րդ հարկում, որտեղ տեղակայված է «Ֆորմուլա» (Formula) հեռուստաալիքը, հրդեհ է բռնկվել։

Վաժա-Փշավելա պողոտայում գտնվող շենքի ներսում և շրջակայքում խիտ ծուխ է նկատվում։
Հրդեհի պատճառով հեռուստաալիքի հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է։

Դեպքի վայր են ուղարկվել հրշեջ-փրկարարական խմբեր։

Leave a comment