Թբիլիսիում խոշոր հրդեհ է բռնկվել բիզնես կենտրոններից մեկում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Խոշոր հրդեհ է բռնկվել Վրաստանի մայրաքաղաքի գործարար կենտրոնում, որտեղ տեղակայված է ընդդիմադիր «Ֆորմուլա» հեռուստաալիքը: Աշխատակիցների խոսքով՝ ստիպված են եղել դադարեցնել հեռարձակումը, տասնյակ լրագրողներ մնացել են ծխով լցված խմբագրությունում:

Հրդեհը սկսվել է Թբիլիսիի «Դելիսի» բիզնես կենտրոնում, և թանձր ծուխն արագ լցրել է «Ֆորմուլա» հեռուստաընկերության ստուդիաներն ու խմբագրությունը:

«Ֆորմուլա»-ի լրագրող Սոպխո Վարդիաշվիլին «Ինտերպրես» լրատվական գործակալությանը հայտնել է, որ «22 աշխատակից փակված է մնացել լրատվական սենյակում և չի կարողանում դուրս գալ», քանի որ շենքի վերելակն անջատված է, աստիճաններն էլ լցված են ծխով:

Տուժածների և հրդեհի պատճառի մասին տեղեկություններ չկան:

Leave a comment