https://arm.sputniknews.ru/20261104/hutinery-hajtararel-en-er-riadi-odanavakajanin-harvatselu-masin-108932927.html
Հութիները հայտարարել են Էր Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին
Հութիները հայտարարել են Էր Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին
Sputnik Արմենիա
Շարժման ներկայացուցչի խոսքով՝ Խալեդ թագավորի անվան միջազգային օդանավակայանն այլևս անվտանգ չէ: 04.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-04T20:47+0400
2026-11-04T20:47+0400
2026-11-04T20:47+0400
հութի
սաուդյան արաբիա
եմեն
օդանավակայան
հրթիռակոծություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0c/107965903_0:74:1178:736_1920x0_80_0_0_3ca4b0b2ffe4480fd6b249816422ff92.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հայտարարել է, որ նոր հարված է հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի Խալեդ թագավորի անվան միջազգային օդանավակայանին:Նա հիշեցրել է, որ Խալեդ թագավորի անվան միջազգային օդանավակայանն այլևս անվտանգ չէ, քանի որ այն, ինչպեսև Թագավորության երկինքն ամբողջությամբ, բացառությամբ մահմեդականների համար սրբազան Մեքքա և Մեդինա քաղաքների օդային տարածքների, ռազմական թիրախ է շարժման համար:Սաուդյան Արաբիայի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել Էր Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին տեղեկությունը:Սաուդյան Արաբիայի և հութիների միջև հակամարտությունը, որը սառեցված էր 4 տարի, ակտիվ փուլ է մտել հուլիսի կեսերին, երբ սաուդյան ավիացիան հարվածներ հասցրեց Սանայի օդանավակայանին։ Հարվածներն իրականացվել են այն պահին, երբ իրանական ինքնաթիռը, որի մեջ էր գտնվում հութիների ղեկավարությունը, վայրէջք էր կատարում: Ի պատասխան՝ հութիները հայտարարեցին, որ սկսում են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակումը՝ սպառնալով հարձակվել Կարմիր ծովում գտնվող սաուդական նավերի վրա։
սաուդյան արաբիա
եմեն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0c/107965903_48:0:1129:811_1920x0_80_0_0_651e87bd445aae8cfacf6d164e841303.jpg.webp
հութի, սաուդյան արաբիա, եմեն, օդանավակայան, հրթիռակոծություն
հութի, սաուդյան արաբիա, եմեն, օդանավակայան, հրթիռակոծություն
Շարժման ներկայացուցչի խոսքով՝ Խալեդ թագավորի անվան միջազգային օդանավակայանն այլևս անվտանգ չէ:
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հայտարարել է, որ նոր հարված է հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի Խալեդ թագավորի անվան միջազգային օդանավակայանին:
«Մենք գործողություն ենք իրականացրել՝ բալիստիկ հրթիռով հարվածելով Էր Ռիադի Խալեդ թագավորի անվան միջազգային օդանավակայանին, ինչի հետևանքով զգալի վնաս է հասցվել օդանավակայանի շենքին»,- «Al Masirah» հեռուստաալիքի եթերում հայտարարել է հութիների զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան:
Նա հիշեցրել է, որ Խալեդ թագավորի անվան միջազգային օդանավակայանն այլևս անվտանգ չէ, քանի որ այն, ինչպեսև Թագավորության երկինքն ամբողջությամբ, բացառությամբ մահմեդականների համար սրբազան Մեքքա և Մեդինա քաղաքների օդային տարածքների, ռազմական թիրախ է շարժման համար:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել Էր Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին տեղեկությունը:
Սաուդյան Արաբիայի և հութիների միջև հակամարտությունը, որը սառեցված էր 4 տարի, ակտիվ փուլ է մտել հուլիսի կեսերին, երբ սաուդյան ավիացիան հարվածներ հասցրեց Սանայի օդանավակայանին։ Հարվածներն իրականացվել են այն պահին, երբ իրանական ինքնաթիռը, որի մեջ էր գտնվում հութիների ղեկավարությունը, վայրէջք էր կատարում: Ի պատասխան՝ հութիները հայտարարեցին, որ սկսում են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակումը՝ սպառնալով հարձակվել Կարմիր ծովում գտնվող սաուդական նավերի վրա։