«Ռուսական կողմը պատրաստել է Հայաստանին վերաբերող կոնկրետ առաջարկ, որը կներկայացվի ՀԱՊԿ անդամ պետություններին։ Հայաստանին կազմակերպությունից հեռացնելու հարց չի քննարկվում», – Եվրասիական անվտանգության Մինսկի IV միջազգային համաժողովի շրջանակում լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանի նկատմամբ կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառումը:
«ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածում նշվում է, որ անդամավճարները երկու տարվա ընթացքում չվճարելու դեպքում երկիրը զրկվում է ձայնի իրավունքից, իսկ նրա քաղաքացիներին արգելվում է առաջադրել ղեկավար պաշտոնների՝ մինչև պարտքի ամբողջական մարումը», – ինչպես հայտնում է SPUTNIKBY-ն, ասել է նա:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: