Հոկտեմբերի 24-ին Երևան–Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարից տուժած չորս երեխաներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից, մյուսի վիճակը միջին ծանրության է, իսկ երկուսի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ։ Այս մասին հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ տուժած երեխաների վիճակում փոքր-ինչ դրական փոփոխություն կա։
Անահիտ Ավանեսյանի գրառումը՝ ստորև․
«Հոկտեմբերի 24-ին Երևան–Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք:
Մեկ երեխան դուրս է գրվել, մյուսի առողջական վիճակը միջին ծանրության է, վիրահատվել է և ապաքինման փուլում է:
Երկու երեխաների առողջական վիճակը դեռևս շարունակում է ծանր մնալ: Նրանք մեր բժիշկների ուշադրության կենտրոնում են:
Ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին և շնորհակալությունս մեր բժիշկներին` նվիրված աշխատանքի, հոգատարության և յուրաքանչյուր կյանք փրկելու գործում ներդրած ջանքերի համար։
Սիրելի´ քաղաքացիներ, էլի ու էլի խնդրում եմ` պահպանե՛ք ճանապարհային երթևեկության կանոնները, պահպանե՛ք կյանքը, եղե՛ք զգոն, համբերատար և պատասխանատու»: