«Խուզարկության ընթացքում առգրավվել է նաև երեխայի համակարգիչը, որի մեջ, ակնհայտորեն, երեխաների խաղեր էին։ Ոչ մի արտասովոր բան չկա․ հերթական քաղաքական հետապնդման դրսևորումներից է, հերթական ապօրինություններից մեկը»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Կարապետյանների ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Ֆերոյանը։
Լրագրողի հարցին, թե ինչ էին դիմակավորված անձինք փնտրում Նարեկ Կարապետյանի տանը, Ֆերոյանը պատասխանեց, որ փնտրում էին փաստաթղթեր, կրիչներ, համակարգիչներ և տարբեր այլ առարկաներ։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)