ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին հանձնել են ՌԴ ԱԳՆ «Համագործակցության համար» կրծքանշանը։
Դիվանագետն արժանացել է պարգևի՝ «ռուս-հայկական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ունեցած ներդրման համար», նշվում է նախարարության կայքում։
Արսենյանը նաև բանակցություններ է վարել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գալուզինի հետ։ Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր։
«Սպուտնիկ Արմենիա»
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)