«Գեդեոն Ռիխտեր»-ի թվով 15 օբյեկտներում հայտնաբերվել են 17 վարչական իրավախախտման դեպքեր

Հոկտեմբերի 28-ին և հոկտեմբերի 30-ին Երևան քաղաքի վարչական տարածքում գործող «Գեդեոն Ռիխտեր» և «Թեո Ֆարմ» առևտրային օբյեկտներում, մասնավորապես՝ «Գեդեոն Ռիխտեր» թվով 15 օբյեկտներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են թվով 17 վարչական իրավախախտման դեպքեր, մասնավորապես՝

🔹 պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի վերաբերյալ թվով 9,

🔹 Կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելու համար թվով 2,

🔹 առանց թույլտվության գովազդի տեղադրման համար թվով 6:

«Թեոֆարմ» առևտրային թվով 14 օբյեկտներում հայտնաբերվել են թվով 22 վարչական իրավախախտման դեպքեր, մասնավորապես՝

🔹 պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի վերաբերյալ թվով 12,

🔹 Կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելու համար թվով 2,

🔹չթույլատրված ապրանքատեսականու՝ մինչև 50 միկրոն պոլիէթիլենային պարկերի վաճառքի համար թվով 6,

🔹 առանց թույլտվության գովազդի տեղադրման համար թվով 2։

 

Երևանի քաղաքապետարան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment