Cyberhub.am-ի թիմը բացահայտել է նոր նպատակային կիբեռհարձակում, որն ուղղված է Սփյուռքի, հասարակական կազմակերպությունների և լրագրողների դեմ

ԿԻԲԵՌԶԳՈՒՇԱՑՈՒՄ

CyberHUB-AM-ի թիմը բացահայտել է նոր նպատակային կիբեռհարձակում, որն ուղղված է Սփյուռքի, հասարակական կազմակերպությունների և լրագրողների դեմ։

 Ի՞նչ է տեղի ունենում

Թիրախներին ուղարկվում է PDF փաստաթուղթ՝ իբր ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ)։

Նամակում առաջարկվում է սեղմել «VIEW FILES» կոճակը՝ «գործի նյութերին» ծանոթանալու համար։

Կոճակին սեղմելիս ներբեռնվում է արխիվ, որտեղ որպես խայծ դրված են սփյուռքահայ իրական մասնագետների գողացված ինքնակենսագրականներն (CV) ու անձնագրի պատճենը, ինչպես նաև վնասաբեր ծրագիր՝ քողարկված որպես հերթական PDF։

 

Ի՞նչ վտանգ է այն ներկայացնում

Սա պարզապես գաղտնաբառ գողանալու փորձ չէ, այլ բարդ լրտեսություն։ Վիրուսն ակտիվանալուց հետո.

10–20 վայրկյանը մեկ լուսանկարում է ձեր էկրանը՝ հարձակվողներին փոխանցելով Signal/WhatsApp նամակագրությունը, փաստաթղթերն ու էկրանին հավաքվող տվյալները,

Գողանում է ֆայլեր համակարգչից,

Գաղտնի մուտք է բացում դեպի ձեր կազմակերպության ներքին ցանց։

Ինչպե՞ս պաշտպանվել

1. Հիշե՛ք.

Պետական մարմինները գաղտնի նյութեր չեն ուղարկում կասկածելի PDF-ներով կամ արխիվներով։

2. Անջատե՛ք JavaScript-ը Adobe Acrobat Reader-ում. (Preferences ➡️ JavaScript ➡️ հանեք նշումը `Enable Acrobat JavaScript` տողից)։ Սա միանգամից չեզոքացնում է այս հարձակման ծուղակը։

3. Ուշադի՛ր եղեք ֆայլերի վերջավորություններին. Երբեք մի՛ բացեք անծանոթ՝ .exe` ծրագրային ֆայլեր։

 

 Մանրամասն հետաքննությունն ու պաշտպանության քայլերը՝ bio-ի հղումով։

 

Cyberhub

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment