«Մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը համաժողովրդական քվեարկությունն է»․ Արարատ Միրզոյանը քաղաքական առաջարկ արեց ընդդիմությանը

Եթե խաղաղությունը կա՝ ինչո՞ւ չկա խաղաղության պայմանագիրը․ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի նիստում ԱԳ և ՄԱ նախարար Արարատ Միրզոյանին հարց տվեց ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Արամ Վարդևանյանը։ Նա չբացառեց, որ միգուցե չկա խաղաղության պայմանագրի անհրաժեշտությունը և հավելեց՝ ապա ինչի՞ համար եք Սահմանադրության նախաբանի նկատմամբ ոտնձգություն կատարում։

«Մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը համաժողովրդական քվեարկությունն է»,- ֆիքսեց Արարատ Միրզոյանը՝ քաղաքական առաջարկ անելով ընդդիմությանը, որ իշխանությունը բերի Սահմանադրության նախագիծը, իրենք դեմ կքվեարկեն, և երկրում արտահերթ ընտրություններ կլինեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment