Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում երկու երկրներն էլ պետք է պրագմատիկ քայլեր ձեռնարկեն։
Այս մասին հայտարարել է Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նախարարը նշել է, որ Նիդերլանդները աջակցում է այս տարածաշրջանում վստահության ամրապնդմանը։
«Տևական խաղաղության հաստատումը տարածաշրջանում նոր տնտեսական հնարավորություններ կբացի»։