Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի Հանրապետությունում անցած 35 տարում ընտրություններով իշխանություն չի փոխվել, իսկ ՏԻՄ ընտրություններն իշխանափոխության հետ կապ չունեն։ ՔՊ-ն տոնում է վարչական ռեսուրսների օգտագործմամբ, ճնշումներով, ընդդիմադիրների ձերբակալություններով համեմված հոկտեմբերի 25-ի ընտրություններում պյուռոսյան հաղթանակը։ ՔՊ-ի իշխանությունն օդում կախված է, այն կախված է Իլհամ Ալիևից, Էրդողանից, իհարկե՝ Պուտինից և Արևմուտքից։ Ադրբեջանը մեր հողում ամրացել է, իր կամքն է թելադրում Հայաստանին, ՔՊ-ականները հաղթանակ են տոնում։ Ի՞նչն եք տոնում, սեփական ժողովրդի դեմ ձեր հաղթանա՞կը»։