https://arm.sputniknews.ru/20261027/kalanavvorvel-e-vajvoc-dzvori-zinvvorakan-kvomisary-hraparak-108564499.html
Կալանավորվել է Վայոց Ձորի զինվորական կոմիսարը. «Հրապարակ»
Կալանավորվել է Վայոց Ձորի զինվորական կոմիսարը. «Հրապարակ»
Sputnik Արմենիա
Թերթի տեղեկություններով` զինկոմը պաշտպանության փոխնախարարի մտերիմն է, այդ պատճառով էլ իշխանությունը թաքցնում է կալանավորման փաստը: 27.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-27T09:13+0400
2026-10-27T09:13+0400
2026-10-27T09:13+0400
հայաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Կալանավորվել է ՀՀ ՊՆ Վայոց Ձորի զինվորական կոմիսար Գագիկ Գրիգորյանը: Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը:Ըստ թերթի` նա կալանավորվել է մոտ 2 շաբաթ առաջ կաշառքի գործով:«Իշխանականները խնամքով թաքցնում են այդ փաստը, քանի որ Գրիգորյանն ամուր թիկունք ունի վերևներում։ Նա ՆԳՆ ոստիկանության Վայքի բաժնի պետ Գևորգ Գրիգորյանի եղբայրն է։ Ըստ լուրերի` նաև պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանի մտերիմն է։ Գագիկ Գրիգորյանը, ըստ տեղացիների, զինվորական ճանապարհ չի անցել, ասում են՝ գնդապետի կոչումն էլ ստացել է իր կապերի շնորհիվ, ավելի շատ գործարարությամբ է զբաղվել»,- գրում է պարբերականը:Թերթի տեղեկություններով՝ նրան դեռ փոխարինող չեն նշանակել, քանի որ հույս ունեն` Գրիգորյանը շուտով կրկին աշխատանքի կվերադառնա:Ըստ «Հրապարակի»՝ 2 շաբաթ է՝ նրա աշխատասենյակը կապարակնքված է, բնակիչներն այս օրերին որևէ տեղեկանք կամ փաստաթուղթ չեն կարողանում վերցնել զինկոմիսարիատից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան
Բաժանորդագրվել
Թերթի տեղեկություններով` զինկոմը պաշտպանության փոխնախարարի մտերիմն է, այդ պատճառով էլ իշխանությունը թաքցնում է կալանավորման փաստը:
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Կալանավորվել է ՀՀ ՊՆ Վայոց Ձորի զինվորական կոմիսար Գագիկ Գրիգորյանը: Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը:
Ըստ թերթի` նա կալանավորվել է մոտ 2 շաբաթ առաջ կաշառքի գործով:
«Իշխանականները խնամքով թաքցնում են այդ փաստը, քանի որ Գրիգորյանն ամուր թիկունք ունի վերևներում։ Նա ՆԳՆ ոստիկանության Վայքի բաժնի պետ Գևորգ Գրիգորյանի եղբայրն է։ Ըստ լուրերի` նաև պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանի մտերիմն է։ Գագիկ Գրիգորյանը, ըստ տեղացիների, զինվորական ճանապարհ չի անցել, ասում են՝ գնդապետի կոչումն էլ ստացել է իր կապերի շնորհիվ, ավելի շատ գործարարությամբ է զբաղվել»,- գրում է պարբերականը:
Թերթի տեղեկություններով՝ նրան դեռ փոխարինող չեն նշանակել, քանի որ հույս ունեն` Գրիգորյանը շուտով կրկին աշխատանքի կվերադառնա:
Ըստ «Հրապարակի»՝ 2 շաբաթ է՝ նրա աշխատասենյակը կապարակնքված է, բնակիչներն այս օրերին որևէ տեղեկանք կամ փաստաթուղթ չեն կարողանում վերցնել զինկոմիսարիատից։