Ուկրաինական զինուժը Զապորոժիեի մարզում մարդատար ավտոբուսի է հարվածել

Բաժանորդագրվել

Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինական զինուժը Զապորոժիեի մարզում մարդատար ավտոբուսի է հարվածել, 1 մարդ զոհվել է։ Այս մասին հայտնում է մարզպետ Եվգենի Բալիցկին։

«Թշնամին ԱԹՍ–ներով հարված է հասցրել Սիմֆերոպոլ– Մոսկվա երթուղով ընթացող ավտոբուսին, որում 31 մարդ է եղել, մեկը զոհվել է»,– գրել է նա «Մաքս» հարթակում։

Մարզպետը հավելել է, որ բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment