Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA

Բուլղարիայի ավիացիոն անվտանգության մասնագետ, EUROCONTROL-ի օպերատիվ անվտանգության համակարգող Ցվետոմիր Բլաևը կստանա Թռիչքային անվտանգության հիմնադրամի կողմից շնորհվող «Ջերոմ Ֆ. Լեդերերի անվան անվտանգության առաջնորդության» մեդալը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունից (BTA), այս մասին հոկտեմբերի 23-ին հայտնել է Բուլղարիայի տրանսպորտի և կապի նախարարությունը։

Թռիչքային անվտանգության հիմնադրամի Եվրոպական խորհրդատվական կոմիտեի երկարամյա նախագահ Բլաևը պարգևատրվել է ավիացիոն շահագրգիռ կողմերին համախմբելու գործում իր ներդրման համար։ Նա նշանակալի դեր է ունեցել Թռիչքուղիների սահմանազանցման կանխարգելման գլոբալ գործողությունների ծրագրի (GAPPRI) և Թռիչքուղիներից դուրս սահման կանխարգելման գլոբալ գործողությունների ծրագրի (GAPPRE) մշակման գործում։

Տրանսպորտի և կապի նախարար Գեորգի Պեևը շնորհավորել է Բլաևին՝ մրցանակը որակելով որպես բուլղարական ավիացիոն մասնագետների պրոֆեսիոնալիզմի և միջազգային հեղինակության ճանաչում։

Մեդալն անվանակոչվել է ի պատիվ Ջերոմ Լեդերերի, որը համարվում է ավիացիոն անվտանգության առաջամարտիկներից և Թռիչքային անվտանգության հիմնադրամի հիմնադիրներից մեկը։ Այն ճանաչում է քաղաքացիական ավիացիայի անվտանգության մեջ կայուն ներդրումը՝ արդյունաբերության առաջնորդության և միջազգային հիմնական ծրագրերի մշակման միջոցով։

Նախարարությունից հայտնել են, որ մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա 2026 թ. նոյեմբերի 10-ին՝ Կանադայի Մոնրեալ քաղաքում կայանալիք 79-րդ միջազգային ավիացիոն անվտանգության գագաթնաժողովի (IASS) ժամանակ։

Leave a comment