https://arm.sputniknews.ru/20261025/ukrainaji-zu-n-harvatsel-e-kurski-ev-permi-energetikaji-u-ardjunaberutjan-objektnerin-108521434.html
Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածել է Կուրսկի և Պերմի էներգետիկայի ու արդյունաբերության օբյեկտներին
Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածել է Կուրսկի և Պերմի էներգետիկայի ու արդյունաբերության օբյեկտներին
Sputnik Արմենիա
Ուկրաինայի ԶՈւ-ի բոլոր հարձակումներն իրականացվել են ԱԹՍ–ների կիրառմամբ: 25.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-25T12:43+0400
2026-10-25T12:43+0400
2026-10-25T12:43+0400
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
անօդաչու թռչող սարք (աթս)
կուրսկ
պերմ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/19/108517812_0:0:961:540_1920x0_80_0_0_e1bc3f9c2f893e9eba61ae215b7b0b5b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Պերմի երկրամասում արդյունաբերական օբյեկտի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տուժել է 5 մարդ, ձեռնարկությունը վնասվել է, սակայն շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով։ Այս մասին հայտնել է մարզպետ Դմիտրի Մախոնինը:Վիրավորներից երեքն ուղեգրվել են հետազոտման, մեկը՝ ամբուլատոր բուժման, ևս մեկը հրաժարվել է զննումից: Բոլոր տուժածների վիճակը գնահատվում է բավարար:Բելգորոդի քաղաքապետ Վալենտին Դեմիդովի խոսքով՝ վնասվել են բնակելի ֆոնդը, առևտրային և սոցիալական օբյեկտներ:Կուրսկի մարզում էներգետիկայի օբյեկտի վրա ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով տուժել է 1 մարդ: Շուրջ 11 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության, հայտնել է մարզպետ Ալեքսանդր Խինշտեյնը:Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները: Ընդհանուր առմամբ տարածաշրջանի երկնքում խոցվել է 11 ԱԹՍ:Բելգորոդում հարձակման զոհերի թիվը հասել է 2-ի. հիվանդանոցում մահացել է գիշերային հարձակման հետևանքով տուժածներից մեկը:ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ` ՀՕՊ ուժերը հոկտեմբերի 25-ի գիշերը ՌԴ տարածաշրջանների վրա ոչնչացրել են 532 անօդաչու թռչող սարք։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
կուրսկ
պերմ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/19/108517812_0:0:933:699_1920x0_80_0_0_3027ab933a4367fc91fbb24c3952fb66.jpg.webp
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս), կուրսկ, պերմ
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս), կուրսկ, պերմ
Ուկրաինայի ԶՈւ-ի բոլոր հարձակումներն իրականացվել են ԱԹՍ–ների կիրառմամբ:
Վիրավորներից երեքն ուղեգրվել են հետազոտման, մեկը՝ ամբուլատոր բուժման, ևս մեկը հրաժարվել է զննումից: Բոլոր տուժածների վիճակը գնահատվում է բավարար:
Կուրսկի մարզում էներգետիկայի օբյեկտի վրա ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով տուժել է 1 մարդ: Շուրջ 11 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության, հայտնել է մարզպետ Ալեքսանդր Խինշտեյնը:
Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները: Ընդհանուր առմամբ տարածաշրջանի երկնքում խոցվել է 11 ԱԹՍ:
Բելգորոդում հարձակման զոհերի թիվը հասել է 2-ի. հիվանդանոցում մահացել է գիշերային հարձակման հետևանքով տուժածներից մեկը:
ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ` ՀՕՊ ուժերը հոկտեմբերի 25-ի գիշերը ՌԴ տարածաշրջանների վրա ոչնչացրել են 532 անօդաչու թռչող սարք։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։