https://arm.sputniknews.ru/20261023/vorqan-arzhutajin-pahust-uni-irany-kb-nakhagahi-pataskhany-108479522.html
Որքա՞ն արժութային պահուստ ունի Իրանը. ԿԲ նախագահի պատասխանը
Որքա՞ն արժութային պահուստ ունի Իրանը. ԿԲ նախագահի պատասխանը
Sputnik Արմենիա
Իրանի կենտրոնական բանկի ղեկավարը նշել է, որ չնայած առկա խնդրահարույց պայմաններին՝ երկիրը շարունակում է եկամուտ ստանալ նավթի արտահանումից։ 23.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-23T17:59+0400
2026-10-23T17:59+0400
2026-10-23T18:00+0400
իրանի իսլամական հանրապետություն
ներմուծում
ամն
դոնալդ թրամփ
կենտրոնական բանկ (կբ)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/08/1d/47412233_0:84:1601:984_1920x0_80_0_0_e4b804fb9ef5ee9fd5bb9b71e066e5e4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Իրանի արժութային պահուստները բավարար են մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության ժամկետի ավարտը (2029 թվականի հունվար) ներմուծումն ապահովելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմմաթին։Նա հավելել է, որ չնայած առկա պայմաններին՝ երկիրը շարունակում է եկամուտ ստանալ նավթի արտահանումից, իսկ հետագայում ևս արժույթով ապահովելու համար անհրաժեշտ միջոցներ նախատեսված են:ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի վերջին հայտարարել էր Իրանի դեմ տնտեսական գործողություն սկսելու մասին՝ դա անվանելով «աննախադեպ մասշտաբի մեկուսացում», նա դաշնակիցներին հորդորել էր միանալ Վաշինգտոնին:Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/08/1d/47412233_88:0:1511:1067_1920x0_80_0_0_dbed9b48e6a5d25d36379c6419b29063.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ներմուծում, ամն, դոնալդ թրամփ, կենտրոնական բանկ (կբ)
իրանի իսլամական հանրապետություն, ներմուծում, ամն, դոնալդ թրամփ, կենտրոնական բանկ (կբ)
Իրանի կենտրոնական բանկի ղեկավարը նշել է, որ չնայած առկա խնդրահարույց պայմաններին՝ երկիրը շարունակում է եկամուտ ստանալ նավթի արտահանումից։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Իրանի արժութային պահուստները բավարար են մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության ժամկետի ավարտը (2029 թվականի հունվար) ներմուծումն ապահովելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմմաթին։
Նա հավելել է, որ չնայած առկա պայմաններին՝ երկիրը շարունակում է եկամուտ ստանալ նավթի արտահանումից, իսկ հետագայում ևս արժույթով ապահովելու համար անհրաժեշտ միջոցներ նախատեսված են:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի վերջին հայտարարել էր Իրանի դեմ տնտեսական գործողություն սկսելու մասին՝ դա անվանելով «աննախադեպ մասշտաբի մեկուսացում», նա դաշնակիցներին հորդորել էր միանալ Վաշինգտոնին:
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։