Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օրակարգում ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ զրույց նախատեսված չէ, սակայն ցանկության դեպքում այն կարող է արագ կազմակերպվել, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Այս պահին նման զրույց նախատեսված չէ, սակայն, ինչպես գիտեք, անհրաժեշտության դեպքում կամ կողմերից մեկի ցանկությամբ այն կարող է բավականին արագ կազմակերպվել», – լրագրողներին ասել է Պեսկովը։
Հոկտեմբերի 9-ին Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Թրամփի հետ։