Ենթադրվում է, որ հիվանդը վարակվել է միջատի խայթոցի հետևանքով։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայում Շամոնդայի վիրուսից մահանալու առաջին դեպքն է գրանցվել։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։
Նախկինում համարվում էր, որ Շամոնդայի վիրուսը չի փոխանցվում մարդկանց։ Վիրուսը հիմնականում ախտահարում է խոշոր եղջերավոր կենդանիներին։
«Ծանր իմունային անբավարարությամբ բուժառուն, որը լուրջ հիվանդության համար բուժում էր ստանում Լիոնի հիվանդանոցում, վարակվել էր Շամոնդայի վիրուսով։ Նա մահացել է հոկտեմբերի սկզբին։ Կլինիկական, կենսաբանական և համաճարակաբանական հետազոտությունները շարունակվում են», – ասվում է Ֆրանսիայի կառավարության հայտարարության մեջ:
Ենթադրվում է, որ հիվանդը վարակվել է Ֆրանսիայի արևելքում միջատի խայթոցի հետևանքով։
Շամոնդայի վիրուսը փոխանցվում է մոծակների միջոցով: Առաջին անգամ վիրուսը հայտնաբերվել է Նիգերիայում 1960-ականների կեսերին: Մինչև 2026 թվականը այն հանդիպում էր հիմնականում Աֆրիկայի և Ճապոնիայի առանձին շրջաններում: