Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ավելացրել է անցանկալի անձանց ցուցակում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանը 31 Թուրքիայի քաղաքացու ավելացրել է անցանկալի անձանց ցուցակում և արգելել է նրանց մուտքը երկիր, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Դրա պատճառը սոցիալական ցանցերում և առցանց հարթակներում այդ անձանց կողմից արված հայտարարություններն էին, որոնք ուղղված էին Ադրբեջանի ինքնիշխանության, ազգային անվտանգության, սահմանադրական կարգի, ժողովրդի և ղեկավարության դեմ։ Ավելին, նրանց հրապարակումները պարունակում էին կառավարության բռնի փոփոխության և արմատականության վրա հիմնված կրոնական ատելության հրահրման կոչեր։

Նրանց թվում են բլոգերներ, լրագրողներ, հասարակական և քաղաքական գործիչներ։

Leave a comment