Եմենում հուսիները հրթիռային հարված են հասցրել ռազմական ճամբարի. կա 40 մարդ զոհվել ու վիրավոր

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եմենի Շաբվա նահանգում գտնվող ռազմական ճամբարի վրա հուսիների հրթիռային հարվածի հետևանքով զոհվել կամ վիրավորվել է մոտ 40 զինվոր։

Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով Շաբվա նահանգի փոխնահանգապետին։

Գործակալության տվյալներով՝ հուսիները Ջարդան շրջանում գտնվող Ալ-Ալամ ճամբարի վրա արձակել են երեք բալիստիկ հրթիռ։ Ճամբարում մարզվում էին անվտանգության և ոստիկանության նորակոչիկները։

Եմենի զինված ուժերի խոսնակը նույնպես հաստատել է, որ ճամբարը հարվածվել է երեք բալիստիկ հրթիռներով։

Leave a comment