https://arm.sputniknews.ru/20261019/mankavarzhakan-hamalsarani-rektvori-nakhkin-pashtvonakatary-bkgki-pvokhnakhagah-e-nshanakvel-108302441.html
Մանկավարժական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատարը ԲԿԳԿ–ի փոխնախագահ է նշանակվել
Մանկավարժական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատարը ԲԿԳԿ–ի փոխնախագահ է նշանակվել
Sputnik Արմենիա
Ժաննա Անդրեասյանը կարևորել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի կիրառման համար անհրաժեշտ ենթաօրենսդրական իրավական ակտերի մշակումը։ 19.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-19T15:54+0400
2026-10-19T15:54+0400
2026-10-19T15:55+0400
հայաստան
մանկավարժական համալսարան
պաշտոն
լիլիթ մկրտչյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/13/108300236_0:104:1986:1221_1920x0_80_0_0_7953b58ddcaae51194af8f0078bf50b7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (ԲԿԳԿ) նախագահի տեղակալ է նշանակվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։Ավելի վաղ, որ Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Արաքսիա Սվաջյանը, որը մինչ այդ ԿԳՄՍ նախարարի տեղակալն էր։Գերատեսչությունը հայտնում է, որ ԲԿԳԿ նախագահի տեղակալներ Արթուր Մովսիսյանը և Մկրտիչ Այվազյանն ազատվել են աշխատանքից։Նախարարը կարևորել է նաև գիտական դրամաշնորհային ծրագրերի արդյունքների ամփոփումը և խոշոր գիտասարքերի ձեռքբերմանն ուղղված միջոցառումների ընթացքի ապահովումը, «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացմանն ուղղված աշխատանքները և մի շարք այլ ուղղություններ։ԱՄՆ–ն չի դադարեցրել հետախուզական տվյալների փոխանցումը. Ռուբիոն` Ուկրաինայի մասին
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/13/108300236_111:0:1876:1324_1920x0_80_0_0_be33441daa6ecef1feca1e28b6f48c80.jpg.webp
հայաստան, մանկավարժական համալսարան, պաշտոն, լիլիթ մկրտչյան
հայաստան, մանկավարժական համալսարան, պաշտոն, լիլիթ մկրտչյան
Ժաննա Անդրեասյանը կարևորել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի կիրառման համար անհրաժեշտ ենթաօրենսդրական իրավական ակտերի մշակումը։
Ավելի վաղ, որ Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Արաքսիա Սվաջյանը, որը մինչ այդ ԿԳՄՍ նախարարի տեղակալն էր։
Գերատեսչությունը հայտնում է, որ ԲԿԳԿ նախագահի տեղակալներ Արթուր Մովսիսյանը և Մկրտիչ Այվազյանն ազատվել են աշխատանքից։
«ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Մովսիսյանին և Այվազյանին։ Նախարարը ԲԿԳԿ աշխատակազմին ներկայացրել է Լիլիթ Մկրտչյանին` կարևորելով բարձրագույն կրթության կազմակերպման ոլորտում նրա փորձն ու հմտությունները։ Հանդիպման ընթացքում Անդրեասյանն անդրադարձել է կոմիտեի համակարգման ոլորտներում նախատեսվող աշխատանքներին և առաջիկա անելիքներին՝ ընդգծելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի կիրառման համար անհրաժեշտ ենթաօրենսդրական իրավական ակտերի մշակումը»,– ասված է հաղորդագրությունում։
Նախարարը կարևորել է նաև գիտական դրամաշնորհային ծրագրերի արդյունքների ամփոփումը և խոշոր գիտասարքերի ձեռքբերմանն ուղղված միջոցառումների ընթացքի ապահովումը, «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացմանն ուղղված աշխատանքները և մի շարք այլ ուղղություններ։