Սյունիքում քննարկվել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր

Քաղաքականություն

22.10.2026 | 10:37

Մհեր Գրիգորյանը, Դավիթ Խուդաթյանը, Եղիազար Վարդանյանը և այլ պաշտոնյաներ հոկտեմբերի 21-ին այցելել են Սյունիքի մարզ։

ՏԿԵ նախարարության հաղորդագրությունը՝ ստորև․

«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և այլ պաշտոնատար անձինք սույն թվականի հոկտեմբերի 21-ին այցելել են Սյունիքի մարզ՝ TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված մի շարք կազմակերպչական հարցեր տեղում քննարկելու և հետագա ընթացքը որոշելու նպատակով»։

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ ԹՐԻՓՓ-ի երթուղու ճշգրիտ տեղադիրքը դեռ որոշված չէ։ Նախատեսվում է, որ այն կանցնի Մեղրիի հարավով՝ նախկին երկաթուղու տարածքով։ Նախարարի խոսքով՝ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրություններն արդեն ընթանում են, իսկ շրջանակային համաձայնագրի վավերացումից հետո նախատեսվում է ստորագրել բաժնետերերի պայմանագիրը և հաստատել ընկերության կանոնադրությունը։

Leave a comment