Ռուբիոն նշել է Ուկրաինայում հակամարտության շարունակման պատճառը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է՝ հակամարտության շարունակման հիմնական պատճառն այն է, որ ուկրաինական կողմը հրաժարվում է  դուրս գալ Դոնբասից։

«Ուկրաինան ասում է՝ մենք չենք կարող զիջել Դոնբասի մնացած 11%-ը, քանի որ սա մեր պաշտպանության վերջին գիծն է։ Այսպիսով, հենց սա էլ ընկած է այս հակամարտության հիմքում։ Կան, իհարկե, բազմաթիվ այլ խնդիրներ, սակայն, ի վերջո, հակամարտությունը շարունակվում է հենց այս պատճառով»,- ասել է Ռուբիոն Breitbart պարբերականին տված հարցազրույցում։

Նա ընդգծել է, որ, ըստ Վաշինգտոնի, ներկայիս իրավիճակը բարդացնում է բանակցային գործընթացը, քանի որ դժվար է փոխզիջում գտնել բոլոր ներգրավված կողմերի միջև։

Leave a comment