Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Նորայր Մկրտչյանը նշանակվել է զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.Նորայր ՄկրտչյանիՆ նշանակել զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ»,- ասվում է հրամանագրում: