ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Լատվիան չի արգելել Հայաստանից կանաչ թեյի խմբաքանակի ներմուծումը. պարզվել է, որ հայկական արտադրանքի արգելքի մասին տեղեկության մեջ վրիպակ է եղել։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Լատվիայի սննդամթերքի և անասնաբուժական ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լատվիայում արգելել են Հայաստանից կանաչ թեյի խմբաքանակի ներմուծումը երկրի տարածք՝ դրա մեջ հայտնաբերված պեստիցիդների պատճառով։
Պարզվում է, Լատվիայի սննդի և անասնաբուժության ծառայությունը հաղորդագրությունում սխալ է թույլ տվել` կանաչ թեյն իրականում չինական ծագման է եղել և ներմուծվել Ուզբեկստանից, ոչ թե Հայաստանից։
Ծառայությունն արդեն ուղղել է պաշտոնական հաղորդագրությունը՝ շտկելով թեյի ծագման երկրի վերաբերյալ սխալ տեղեկությունը։