Ձերբակալվել է ադրբեջանական ծագում ունեցող ռեփեր Navai-ին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազգությամբ ադրբեջանցի երգիչ Navai-ին (Նավայի Բակիրով) ձերբակալվել է Ղազախստանում՝ թմրանյութերի մաքսանենգության փորձի կասկածանքով. հաղորդում է Tengri Life-ը՝ հղում անելով Ժամբիլի շրջանային ոստիկանության վարչությանը։

Պետական ​​սահմանային ծառայությունը ներքին հետաքննություն է սկսել ռեփերի կողմից թմրանյութերի խմբաքանակով սահմանը հատելու փորձի վերաբերյալ։

Խուզարկության ընթացքում վարորդի նստատեղի գրպանում մարիխուանա է հայտնաբերվել։ Նավային հայտնել է, որ թմրանյութերը գնել է Բիշքեկում՝ համերգից հետո։ Նյութերը առգրավվել են, իսկ արտիստը տեղափոխվել է ժամանակավոր կալանքի վայր։ Նրա հետ միասին ձերբակալվել են ևս երեք անձ, այդ թվում՝ նրա վարորդը և համերգի մենեջերը։

Ռեփերի համերգը նախատեսված էր հոկտեմբերի 14-ին Աստանայի Ժակսիլիկ Ուշկեմպիրովի անվան մարտարվեստի պալատում, սակայն այն չեղարկվել է։

Leave a comment