https://arm.sputniknews.ru/20261015/emeni-haravum-nakhagahakan-palati-gndakvotsutjan-hetevanqvov-2-mard-e-zvohvel-zlm-108180085.html
Եմենի հարավում նախագահական պալատի գնդակոծության հետևանքով 2 մարդ է զոհվել. ԶԼՄ
Եմենի հարավում նախագահական պալատի գնդակոծության հետևանքով 2 մարդ է զոհվել. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Գնդակոծությունը նախագահական պալատի տարածքում զգալի նյութական ավերածությունների է հանգեցրել: 15.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-15T23:06+0400
2026-10-15T23:06+0400
2026-10-15T23:08+0400
եմեն
հութի
զոհ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/04/1a/88277880_0:84:1600:984_1920x0_80_0_0_ad1644b7db4c06a69f35dbf8ed5b80aa.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Եմենի հարավում գտնվող Ադեն քաղաքում նախագահական պալատի վրա հութիների հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իր աղբյուրին:Նրա խոսքով՝ գնդակոծությունը զգալի նյութական ավերածությունների է հանգեցրել նախագահական պալատի տարածքում, որտեղ նիստեր է անցկացնում Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը:Ավելի վաղ Եմենի հյուսիսում իշխող շիական «Անսար Ալլահ» շարժումը հայտնել էր Ադենի նախագահական պալատում տեղակայված սաուդյան ուժերի օպերատիվ շտաբի գնդակոծության մասին:Հութիները հայտարարել են, որ իրենց հարձակումն օրինական է, քանի որ այնտեղ սաուդցի զինվորականներ են եղել։«Ադենում սաուդյան հակառակորդի ռազմական շտաբին հասցված հարվածը մեր որդեգրած քաղաքականության շրջանակում է․ մենք նախապես զգուշացրել էինք, որ թիրախավորելու ենք սաուդյան զորքերի կուտակումները՝ անկախ նրանց գտնվելու վայրից»,- «Al Masirah» հեռուստաալիքի եթերում ասել է հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան:Նա նշել է, որ սաուդցի զինվորականների ցանկացած ռազմական ներկայություն դիտարկվում է որպես օրինական թիրախ եմենյան ուժերի համար:Հիշեցնենք` Եմենի «Անսար Ալլահ» շարժման (հութիներ) և Սաուդյան Արաբիայի կողմից աջակցություն ստացող կառավարամետ բանակի միջև ռազմական դիմակայությունը չորս տարվա դադարից հետո վերսկսվեց հուլիսի կեսերին։ Այս ընթացքում հութիներին հաջողվել է զբաղեցնել Կարմիր ծովի ամբողջ արևմտյան ափը և Բաբ–էլ-Մանդեբ նեղուցի մոտ գտնվող քաղաքները։1 մարդ մահացել է, 11–ը՝ վնասվածքներ ստացել. Էր Ռիադի օդանավակայանին հարվածելու կադրերը
եմեն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/04/1a/88277880_89:0:1512:1067_1920x0_80_0_0_616e412d93aa50cba31ace49ef4de657.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եմեն, հութի, զոհ
23:06 15.10.2026 (Թարմացված է: 23:08 15.10.2026)
Բաժանորդագրվել
Գնդակոծությունը նախագահական պալատի տարածքում զգալի նյութական ավերածությունների է հանգեցրել:
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Եմենի հարավում գտնվող Ադեն քաղաքում նախագահական պալատի վրա հութիների հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իր աղբյուրին:
««Անսար Ալլահ»-ի կողմից Մաաշիկ նախագահական պալատի գնդակոծության հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս վեցը վիրավորվել են»,- ասել է աղբյուրը:
Նրա խոսքով՝ գնդակոծությունը զգալի նյութական ավերածությունների է հանգեցրել նախագահական պալատի տարածքում, որտեղ նիստեր է անցկացնում Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը:
Ավելի վաղ Եմենի հյուսիսում իշխող շիական «Անսար Ալլահ» շարժումը հայտնել էր Ադենի նախագահական պալատում տեղակայված սաուդյան ուժերի օպերատիվ շտաբի գնդակոծության մասին:
Հութիները հայտարարել են, որ իրենց հարձակումն օրինական է, քանի որ այնտեղ սաուդցի զինվորականներ են եղել։
«Ադենում սաուդյան հակառակորդի ռազմական շտաբին հասցված հարվածը մեր որդեգրած քաղաքականության շրջանակում է․ մենք նախապես զգուշացրել էինք, որ թիրախավորելու ենք սաուդյան զորքերի կուտակումները՝ անկախ նրանց գտնվելու վայրից»,- «Al Masirah» հեռուստաալիքի եթերում ասել է հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան:
Նա նշել է, որ սաուդցի զինվորականների ցանկացած ռազմական ներկայություն դիտարկվում է որպես օրինական թիրախ եմենյան ուժերի համար:
Հիշեցնենք` Եմենի «Անսար Ալլահ» շարժման (հութիներ) և Սաուդյան Արաբիայի կողմից աջակցություն ստացող կառավարամետ բանակի միջև ռազմական դիմակայությունը չորս տարվա դադարից հետո վերսկսվեց հուլիսի կեսերին։ Այս ընթացքում հութիներին հաջողվել է զբաղեցնել Կարմիր ծովի ամբողջ արևմտյան ափը և Բաբ–էլ-Մանդեբ նեղուցի մոտ գտնվող քաղաքները։