https://arm.sputniknews.ru/20261007/avtvobusi-varvordy-depqi-masin-miajn-bvoghvoqic-e-imacel-inchpes-e-vnasvel-ughevvori-maty-107785603.html
Ավտոբուսի վարորդը դեպքի մասին միայն բողոքից է իմացել․ ինչպե՞ս է վնասվել ուղևորի մատը
Ավտոբուսի վարորդը դեպքի մասին միայն բողոքից է իմացել․ ինչպե՞ս է վնասվել ուղևորի մատը
Sputnik Արմենիա
Դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ՝ սեպտեմբերի 24-ին, օրվա ծանրաբեռնված ուղևորահոսքով ժամին։ 07.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-07T14:48+0400
2026-10-07T14:48+0400
2026-10-07T14:48+0400
ավտոբուս
երևան
ուղևոր
վնասվածք
բողոք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/04/0b/40764170_0:67:1600:967_1920x0_80_0_0_0c4c0ef974889eeaafc3745dccbb98d9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik․ Երևանի 33 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի ուղևորի մատը մնացել է դռան արանքում ու վնասվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է «Ձեռքդ տուր» համայնքային զարգացման ՀԿ նախագահ Անուշ Թորոսյանը։Նրա խոսքով՝ ուղևորը արնաթաթախ իջել է ավտոբուսից, իսկ վարորդն անգամ օգնություն չի ցուցաբերել. դռները փակել ու հեռացել է։Դրանից հետո 41-ամյա տղամարդը բարդ վիրահատություն է ունեցել, որի ընթացքում բժիշկները կարողացել են «հավաքել» նրա մատն ու փրկել այն։ Ընդհանուր առմամբ, տղամարդը հիվանդանոցային ծախսերի համար ստիպված է եղել վճարել շուրջ 350 հազար դրամ։«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին՝ օրվա ծանրաբեռնված ուղևորահոսքով ժամին։ Տեղի ունեցածի մասին վարորդը դեպքի պահին չի էլ իմացել, քանի որ ուղևորը գտնվել է ավտոբուսի հետևի դռների մոտ, բռնված է եղել դռան վերևի հատվածից։ Երբ դուռը բացվել է, նրա մատը մնացել է դռան արանքում։Ըստ նրա՝ կատարվածի մասին իմացել են արդեն այն բանից հետո, երբ ուղևորը բողոք է ներկայացրել։ Դրանից հետո վարորդին բացատրության են կանչել, որն էլ ներկայացրել է տեղի ունեցածը։Ասատրյանի խոսքով՝ հստակ ընթացակարգեր կան. եթե ավտոբուսում դեպք է տեղի ունենում (անգամ ոչ մեծ), ուղևորը վնասվածք է ստանում կամ ինքնազգացողությունն է վատանում, վարորդն ավտոբուսի ընթացքը պետք է դադարեցնի, տեղեկացնի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին, բուժօգնություն առաջարկի, քանի որ ավտոբուսներում առաջին բուժօգնության տուփեր կան, և անհրաժեշտության դեպքում շտապ օգնություն հրավիրի։Երևանում թիվ 35 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնիԱսատրյանը շեշտում է՝ այս բոլոր քայլերը չեն արվել, քանի որ վարորդը պարզապես տեղյակ չի եղել։«Դիտավորություն, անփութություն կամ անտարբերություն չի եղել»,- շեշտում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակը։Ինչ վերաբերում է հատուցմանը, Ասատրյանը նշում է՝ քանի որ ահազանգ տվյալ պահին չի եղել, դեպքը չի գրանցվել որպես ԱՊՊԱ պատահար։ Նա վստահեցնում է, որ մշտական կապի մեջ են տուժած ուղևորի հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչ գործիքակազմով կարող է հարցը լուծում ստանալ։
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/04/0b/40764170_117:0:1537:1065_1920x0_80_0_0_e4030f912c9f112c11dcd9d47e75902e.jpg.webp
ավտոբուս, երևան, ուղևոր, վնասվածք, բողոք
ավտոբուս, երևան, ուղևոր, վնասվածք, բողոք
Դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ՝ սեպտեմբերի 24-ին, օրվա ծանրաբեռնված ուղևորահոսքով ժամին։
Նրա խոսքով՝ ուղևորը արնաթաթախ իջել է ավտոբուսից, իսկ վարորդն անգամ օգնություն չի ցուցաբերել. դռները փակել ու հեռացել է։
Դրանից հետո 41-ամյա տղամարդը բարդ վիրահատություն է ունեցել, որի ընթացքում բժիշկները կարողացել են «հավաքել» նրա մատն ու փրկել այն։ Ընդհանուր առմամբ, տղամարդը հիվանդանոցային ծախսերի համար ստիպված է եղել վճարել շուրջ 350 հազար դրամ։
«Ուղևորներն ասել են՝ փակի, փակի դուռը։ Վարորդն էլ փակել է՝ կարծելով, թե հնարավոր է, օրինակ, շորը կամ պայուսակն է մնացել դռան արանքում։ Քանի որ ավտոբուսը մարդաշատ է եղել, վարորդը ֆիզիկապես չէր կարող տեսնել, թե ինչ է կատարվում։ Երբ կանգառում դուռը բացվել է, տվյալ ուղևորը մեկ ուրիշ ուղևորի հետ իջել է ավտոբուսից, ոչինչ չեն ասել, վարորդն էլ դուռը փակել ու հեռացել է»,- նշում է մամուլի խոսնակը։
Ըստ նրա՝ կատարվածի մասին իմացել են արդեն այն բանից հետո, երբ ուղևորը բողոք է ներկայացրել։ Դրանից հետո վարորդին բացատրության են կանչել, որն էլ ներկայացրել է տեղի ունեցածը։
Ասատրյանի խոսքով՝ հստակ ընթացակարգեր կան. եթե ավտոբուսում դեպք է տեղի ունենում (անգամ ոչ մեծ), ուղևորը վնասվածք է ստանում կամ ինքնազգացողությունն է վատանում, վարորդն ավտոբուսի ընթացքը պետք է դադարեցնի, տեղեկացնի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին, բուժօգնություն առաջարկի, քանի որ ավտոբուսներում առաջին բուժօգնության տուփեր կան, և անհրաժեշտության դեպքում շտապ օգնություն հրավիրի։
Ասատրյանը շեշտում է՝ այս բոլոր քայլերը չեն արվել, քանի որ վարորդը պարզապես տեղյակ չի եղել։
«Դիտավորություն, անփութություն կամ անտարբերություն չի եղել»,- շեշտում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակը։
Ինչ վերաբերում է հատուցմանը, Ասատրյանը նշում է՝ քանի որ ահազանգ տվյալ պահին չի եղել, դեպքը չի գրանցվել որպես ԱՊՊԱ պատահար։ Նա վստահեցնում է, որ մշտական կապի մեջ են տուժած ուղևորի հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչ գործիքակազմով կարող է հարցը լուծում ստանալ։