Evocabank-ն Armenia-UK Business Forum 2026-ի գլխավոր գործընկերն էր (PAN.am)

Evocabank-ն Armenia-UK Business Forum 2026-ի գլխավոր գործընկերն էր: Համաժողովն անցկացվում էր առաջին անգամ Հայաստանում և նպատակ ուներ զարգացնելու Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև գործարար, ներդրումային և ինստիտուցիոնալ համագործակցությունը՝ ստեղծելով նոր գործընկերությունների և համատեղ նախաձեռնությունների հնարավորություններ։

Համաժողովը մեկտեղել էր երկու երկրների բիզնես և ֆինանսական ոլորտների, պետական կառույցների, կրթության ու տեխնոլոգիաների ներկայացուցիչներին։

  • Համաժողովի ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները՝
  • Հայաստանում ներդրումային հնարավորություններ,
  • Միացյալ Թագավորության հետ առևտրային կապերի ընդլայնում,
  • ֆինանսական ծառայությունների և ենթակառուցվածքների զարգացում,
  • արհեստական բանականություն ու նորարարական տեխնոլոգիաներ,
  • կրթության և մարդկային ներուժի զարգացման հեռանկարներ։

Միջոցառման խոսնակների թվում էին՝ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը, ինչպես նաև ֆինանսական, տեխնոլոգիական և կրթական ոլորտների միջազգային ներկայացուցիչներ։ Նրանց մասնակցությունը հնարավորություն է ստեղծել քննարկելու երկկողմ համագործակցության հեռանկարները և միջազգային փորձը։

Համաժողովի բացման մշակութային երեկոն կայացել է հոկտեմբերի 5-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, իսկ հիմնական բիզնես ծրագիրը՝ հոկտեմբերի 6-ին՝ Dvin Music Hall-ում։

Հոկտեմբերի 7-ին և 8-ին նախատեսվում են նաև հայ և բրիտանացի գործարարների ու կառույցների ներկայացուցիչների նպատակային հանդիպումներ՝ նոր կապերի և հնարավոր գործընկերությունների զարգացման համար։

Evocabank-ի՝ որպես գլխավոր գործընկերոջ մասնակցությունն արտահայտում էր բանկի ներգրավվածությունը Հայաստանում գործարար միջավայրի զարգացման և միջազգային տնտեսական կապերի ընդլայնման նախաձեռնություններում։ Նման հարթակները նպաստում են մասնագիտական փորձի փոխանակմանը և երկարաժամկետ համագործակցության նոր հնարավորությունների ձևավորմանը։

Leave a comment