«Հրաշք այգում» գտնվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ

Բաժանորդագրվել

Կենդանիները տեղափոխվել են Ուրցաձորի Վայրի կենդանիների փրկարար կենտրոն, որտեղ կանցնեն բժշկական զննում և կգտնվեն մասնագիտական խնամքի ներքո։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Արարատի մարզի «Հրաշք այգի» ռեստորանային համալիրի կենդանիների պահման տարածքում գտնվող երկու գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

«Հոկտեմբերի 6-ին Տեսչական մարմնի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցներն Արարատի մարզի «Հրաշք այգի» ռեստորանային համալիրի կենդանիների պահման տարածքից, համապատասխան թույլտվության բացակայության հիմքով, վերցրել են 2 գորշ արջ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Կենդանիները տեղափոխվել են Ուրցաձորի Վայրի կենդանիների փրկարար կենտրոն, որտեղ կանցնեն բժշկական զննում և կգտնվեն մասնագիտական խնամքի ներքո։

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է, որ վայրի կենդանիների անազատ կամ կիսաազատ պայմաններում պահելը թույլատրելի է բացառապես լիազոր մարմնի կողմից համապատասխան թույլտվությունների առկայության դեպքում։

Leave a comment