ՏԵՍԱՆՅՈւԹ․ Զինված ադրբեջանցին ձերբակալման պահին դիմադրություն ցույց չի տվել, վնասվածքներ է ունեցել. Փաշինյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին, արձագանքելով ընդդիմադիր պատգամավոր Լիանա Գասպարյանի՝ ադրբեջանցի զինծառայողի ՀՀ ներթափանցման վերաբերյալ հարցին, մասնավորապես՝ արդյոք ձերբակալման գործընթացը նկարահանվել է. եթե ոչ, ինչն է եղել պատճառը, եթե նկարահանվել է, ինչու է քողարկվում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Չեմ կարող ասել՝ տեսանկարահանում կա, թե ոչ, կճշտեմ, լրացուցիչ կասեմ… Մի բան կարող եմ ասել. ադրբեջանցի զինվորը, որի ձեռքին եղել է հրազեն, ձերբակալության պահին դիմադրություն ցույց չի տվել: Նաև որոշակի վնասվածքներ է ունեցած եղել, գուցե դա է պատճառը, որ կոնկրետ կադրեր չեն հրապարակվում»:

 

Leave a comment