Թուրքմենստանում սպասվող ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված կազմով նիստին առաջին անգամ կմասնակցի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։
Ռուսական կողմի փոխանցմամբ՝ Իրանի ղեկավարը հրավիրված է ինչպես ԱՊՀ բարձրաստիճան հանդիպմանը, այնպես էլ մասնակցելու է Կասպյան բնապահպանական գագաթնաժողովին։ Հոկտեմբերի 8-9-ը Թուրքմենստան աշխատանքային այցով կժամանի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Անդրադառնալով գագաթնաժողովի շրջանակում հնարավոր երկկողմ հանդիպումներին՝ Ուշակովը մասնավորապես նշել է, որ Թուրքմենստանում Ռուսաստանի նախագահի և Նիկոլ Փաշինյանի առանձին հանդիպում նախատեսված չէ։