«Մեր իշխանություններն ավելի շատ ապրում են վիրտուալ կյանքում, քան իրականում։ Նրանք անընդհատ սոցիալական ցանցերում են, և սոցցանցերի «լայքերն» ու ծափահարություններն ավելի շատ են նրանց խրախուսում, քան այն, ինչ տեղի է ունենում մեր իրական կյանքում։ Հենց դա է պատճառը, որ մեր վիրտուալ և իրական կյանքի միջև այսքան հսկայական տարբերություն կա։ Վիրտուալում կարող են ուրախանալ, ծափահարել, բայց իրականում հոգսերով ու անլուծելի խնդիրներով ծանրաբեռնված երկիր ենք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով «Արարատցեմենտ» գործարանի 30 տարվա աշխատակցին սոցիալական ցանցում աշխատավարձերի բարձրացման թեմայով տեսանյութը «լայքելու» և իր էջում տարածելու համար աշխատանքից հեռացնելու դեպքին։
Իրավապաշտպանը սոցիալական հարթակում կատարած գործողության համար աշխատակցին աշխատանքից ազատելը իրավաչափ չի համարում։
«Ծիծաղելի է արդեն։ Ինչպես ասացի՝ իշխանություններն ավելի շատ վիրտուալ հարթակում են։ Վիրտուալ կյանքի չափորոշիչները տեղափոխում են իրական կյանք և վիրտուալ կյանքի թելադրած հաշվեհարդարները լուծում են իրական կյանքում»,- ասաց Վարդան Հարությունյանը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: