Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ նոյեմբերի 29-ին կանցկացվեն արտահերթ համընդհանուր ընտրություններ։
«Ես որոշեցի այս առավոտ հրավիրել Նախարարների խորհրդի արտահերթ նիստ՝ Կորտես Խեներալեսը (խորհրդարանը) ցրելու և համընդհանուր ընտրություններ նշանակելու համար, որոնք տեղի կունենան կիրակի օրը՝ նոյեմբերի 29-ին՝ օրենքով սահմանված ժամկետներին համապատասխան»,- ասել է վարչապետը։
«Ավելիին հասնելու համար մեզ անհրաժեշտ է թարմացնել և ընդլայնել հանրային աջակցությունը»,- ընդգծել է նա։
Իսպանիայում հաջորդ հերթական համընդհանուր ընտրությունները նախատեսված էին 2027 թվականին։