Պաշտոնանկություն ԱԱԾ-ում

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Սանամյանն ազատվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասով՝ Դավիթ Սանամյանին ազատել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնի»,- ասված է որոշման մեջ։

Leave a comment