«Ազատություն» – Այսօր հեռախոսազրույց է կայացել Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Աբբաս Արաղչիի միջև:
Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ Բայրամովը Արաղչիին ցավակցել է նրա քրոջ մահվան կապակցությամբ, ապա նախարարները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների ընթացիկ վիճակը և զարգացման հեռանկարները:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում առկա իրավիճակի և անվտանգության հարցերի շուրջ: «Նշվել է տարածաշրջանային խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման, փոխադարձ վստահության ամրապնդման և տարածաշրջանային համագործակցության հնարավորությունների ընդլայնման կարևորությունը», – ասված է Բաքվի պաշտոնական հաղորդագրությունում:
Իրանական կողմը զրույցի մասին դեռ չի հաղորդում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: