Բայրամովն ու Արաղչին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։
Բայրամովը Արաղչիին ցավակցություն է հայտնել քրոջ մահվան կապակցությամբ և ընտանիքին ու հարազատներին համբերություն մաղթել։
Նախարարները քննարկել են ադրբեջանա-իրանական հարաբերությունների ներկայիս վիճակն ու դրանց զարգացման հեռանկարները։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և անվտանգության հարցերի շուրջ՝ ընդգծելով տարածաշրջանային խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման, փոխադարձ վստահության ամրապնդման և տարածաշրջանային համագործակցության հնարավորությունների ընդլայնման կարևորությունը։
Նախարարները մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։