Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ

ԱՄՆ ռազմական գերատեսչությունը հեռանկարում ուսումնասիրում է Զինված ուժերի կարիքների համար մերձլուսնային համակարգերի օգտագործման հարցը և դրանց հնարավոր արժեքը: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։


«Մենք նայում ենք 5, 10, 15, 20 տարի առաջ, որպեսզի հասկանանք, թե ԱՄՆ զինծառայողներին ինչ կպահանջվի․ ի՞նչ մերձլուսնային համակարգեր, տիեզերական համակարգեր, ստորգետնյա համակարգեր և ստորջրյա համակարգեր։ Ինչպե՞ս են վարվելու մարտական գործողությունները։ Ինչպե՞ս նախապատրաստենք այսօրվա բյուջեն վաղվա ճակատամարտերին», – հայտարարել է նա՝ ելույթ ունենալով Կոլորադոյում:

Սեպտեմբերի կեսերին ԱՄՆ ՌՕՈւ նախարար Թրոյ Մեյնքը հայտնել էր, որ ԱՄՆ-ն օժտված է ուղեծրային սպառազինությամբ՝ տիեզերական տարածությունը վերահսկելու համար:


Իր հերթին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Վաշինգտոնի մոտ «ուղեծրային զենքի» առկայության մասին Մեյնքի հայտարարությունները ուղղակի ապացույց են Միացյալ Նահանգների կողմից տիեզերքում սպառազինություն տեղադրելու դրույթների իրականացման: Նրա խոսքով՝ Ռուսաստանը անհրաժեշտ է համարում անհապաղ գործնական միջոցառումների ձեռնարկումը տիեզերական տարածությունում սպառազինությունների մրցավազքը կանխելու համար:

Leave a comment