Ադրբեջանցուն պետք է դատել ՀՀ-ում, հետո քննարկել հայ գերիների հետ փոխանակումը. Աբրահամյան

https://arm.sputniknews.ru/20261003/adrbejancun-petq-e-datel-hh-um-hetvo-qnnarkel-haj-gerineri-het-pvokhanakumy-abrahamjan-107645227.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/02/107584921_177:0:1497:990_1920x0_80_0_0_2d56e7c6708e3f173d3f19ca16e84573.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տիգրան աբրահամյան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, սյունիք, շաքի, սիսիան

տիգրան աբրահամյան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, սյունիք, շաքի, սիսիան

Բաժանորդագրվել

Աբրահամյանի գնահատմամբ՝ տեղի ունեցածը չի կարելի դիտարկել պարզապես որպես սահմանն ապօրինի հատելու դեպք՝ հաշվի առնելով նաև դրան հաջորդած իրադարձությունները։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik․ Սիսիանի ուղղությամբ ՀՀ տարածք անցած ադրբեջանցի զինծառայողին պետք է ոչ թե հենց այնպես հանձնել Բաքվին, այլ Հայաստանում դատավարություն իրականացնել, իրավական գնահատական տալ նրա գործողություններին, ապա քննարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ փոխանակման հնարավորությունը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևին։ Վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանի երեք երեխաներից 15-ամյա որդին, որը տեղափոխվել է ԲԿ։ Անի Ավետիսյանը նույնպես տեղափոխվել է Սիսիանի ԲԿ, ապա Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»։

Աբրահամյանի գնահատմամբ՝ տեղի ունեցածը չի կարելի դիտարկել պարզապես որպես սահմանն ապօրինի հատելու դեպք՝ հաշվի առնելով նաև դրան հաջորդած իրադարձությունները։

«Սա պատահական տեղի ունեցած սահմանախախտման դեպք չէ, առավել ևս՝ որ հետևանքը քաղաքացիական անձանց, անչափահասներին հրազենային վիրավորում, մարմնական վնասվածքներ և հոգեբանական ներգործություն է»,- գրել է Աբրահամյանը։

Աբրահամյանը նաև պնդել է, որ իշխանությունները պաշտոնական մակարդակում փորձում են մեղմ ներկայացնել ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպը, իսկ ոչ պաշտոնական ճանապարհով թիրախավորում են իր ընտանիքը պաշտպանած հայ կնոջը։

Նրա պնդմամբ՝ նման վերաբերմունքը պայմանավորված է նրանով, որ իշխանությունը որոշել է ադրբեջանցուն վերադարձնել Բաքվին։

Աբրահամյանն իր գրառման մեջ այդ պնդումը հաստատող լրացուցիչ փաստեր չի ներկայացրել։

Leave a comment