https://arm.sputniknews.ru/20261002/eatmn-ksharunaki-ashkhatel-parenajin-anvtangutjan-amrapndman-ughghutjamb-mishustin-107610434.html
ԵԱՏՄ–ն կշարունակի աշխատել պարենային անվտանգության ամրապնդման ուղղությամբ. Միշուստին
ԵԱՏՄ–ն կշարունակի աշխատել պարենային անվտանգության ամրապնդման ուղղությամբ. Միշուստին
Sputnik Արմենիա
Միշուստինը մատնանշել է այն փաստը, որ Եվրոպայի հետ համեմատած՝ ԵԱՏՄ անդամները գազը հինգ անգամ ավելի էժան են գնում։ 02.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-02T15:47+0400
2026-10-02T15:47+0400
2026-10-02T15:48+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
պարեն
միխայիլ միշուստին
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/02/107608154_0:0:1920:1080_1920x0_80_0_0_f4d4889deead0fddcadcd06491bd3ff0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ երկրները կկենտրոնացնեն պարենային անվտանգության ամրապնդումը շարունակելու ջանքերը, քանի որ քաղաքացիների բարեկեցությունը մեծապես կախված է դրանից։ Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինն այս մասին հայտարարել է Մինսկում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։Միշուստինը նշել է, որ ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ հաստատվող համատեղ կանխատեսումները, ընթացիկ և հաջորդ տարիների համար ԵԱՏՄ պետությունների պահանջարկի ու առաջարկի հաշվեկշիռները թույլ կտան ընդլայնել փոխադարձ առևտուրը և խթանել նոր ձեռնարկությունների ստեղծումը։Նա նաև ընդգծել է, որ ԵԱՏՄ երկրներն ամբողջությամբ բավարարում են մի շարք ապրանքների, այդ թվում՝ մսի, կաթի և շաքարի ներքին պահանջարկը, հիմնական ապրանքների գծով ինքնաբավության մակարդակը գերազանցում է 93%-ը:«Իսկ հացահատիկի, խոզի մսի, թռչնամսի, կաթի, շաքարի, բուսական յուղերի մասով մենք ամբողջությամբ բավարարում ենք ներքին պահանջարկը», – հավելել է նա։Հուսով ենք` Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ–ում. ՕվերչուկՌուսաստանի վարչապետը նշել է, որ ԵԱՏՄ-ն աշխարհի այն եզակի տարածաշրջաններից է, որտեղ ընդհանուր առմամբ ապահովված է պարենային անվտանգությունը, և երկրները կարող են իրենց վստահ զգալ:Նրա խոսքով՝ ԵԱՏՄ երկրները շարունակում են աշխատանքը և արդյունաբերական կոոպերացիոն նախագծերի աջակցության վերազգային մեխանիզմի կիրառման փորձը կիրառում են ագրարային հատվածում:Բացի այդ, Միշուստինը մատնանշել է այն փաստը, որ Եվրոպայի հետ համեմատած՝ ԵԱՏՄ անդամները գազը հինգ անգամ ավելի էժան են գնում։ Այսպես` 1000 խորանարդ մետր գազի արժեքը Եվրոպայում 900 դոլար է, մինչդեռ ԵԱՏՄ երկրները կարող են այդ ծավալը ձեռք բերել 200 դոլարից էժան գնով։Ինչպես հայտնել է ՌԴ վարչապետը, ԵԱՏՄ երկրների ազգային արժույթների մասնաբաժինը ապրանքների փոխադարձ հաշվարկներում հասել է գրեթե 95 %-ի:«Ընդլայնում ենք ազգային արժույթների կիրառման պրակտիկան։ Ապրանքների փոխադարձ հաշվարկներում դրանց մասնաբաժինը հասել է գրեթե 95%-ի», – ասել է Միշուստինը՝ դա անվանելով պատկառելի արդյունք։Եվրասիական միջկառավարական խորհրդի ներկայիս նիստը ԵԱՏՄ գործունեության սկզբից ի վեր 48-րդն է, ընթացիկ տարում` երրորդը։ Նախորդը տեղի էր ունեցել օգոստոսի 6-7-ը Ղրղզստանում: Նիստն անցկացվում է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի` Բելառուս կատարած երկօրյա աշխատանքային այցի ֆոնին:ՌԴ–ն ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական համագործակցության ընդլայնում է ակնկալում. Միշուստին
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/02/107608154_204:0:1644:1080_1920x0_80_0_0_dae7035d720e6d7d8b6fe4502287a045.jpg.webp
եվրասիական տնտեսական միություն (եատմ), պարեն, միխայիլ միշուստին, տեսանյութ, տեսանյութեր, видео
եվրասիական տնտեսական միություն (եատմ), պարեն, միխայիլ միշուստին, տեսանյութ, տեսանյութեր, видео
Միշուստինը մատնանշել է այն փաստը, որ Եվրոպայի հետ համեմատած՝ ԵԱՏՄ անդամները գազը հինգ անգամ ավելի էժան են գնում։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ երկրները կկենտրոնացնեն պարենային անվտանգության ամրապնդումը շարունակելու ջանքերը, քանի որ քաղաքացիների բարեկեցությունը մեծապես կախված է դրանից։ Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինն այս մասին հայտարարել է Մինսկում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։
«Առանձին նշեմ մի քանի ուղղություններ, որոնց վրա պետք է կենտրոնացնել ընդհանուր ջանքերը՝ ինտեգրացիայի զարգացման ուղղությամբ նախագահների առաջադրած խնդիրների լուծման համար։ Առաջինը պարենային անվտանգության ամրապնդման հետագա աշխատանքն է», – ասել է ՌԴ վարչապետը։
Միշուստինը նշել է, որ ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ հաստատվող համատեղ կանխատեսումները, ընթացիկ և հաջորդ տարիների համար ԵԱՏՄ պետությունների պահանջարկի ու առաջարկի հաշվեկշիռները թույլ կտան ընդլայնել փոխադարձ առևտուրը և խթանել նոր ձեռնարկությունների ստեղծումը։
Նա նաև ընդգծել է, որ ԵԱՏՄ երկրներն ամբողջությամբ բավարարում են մի շարք ապրանքների, այդ թվում՝ մսի, կաթի և շաքարի ներքին պահանջարկը, հիմնական ապրանքների գծով ինքնաբավության մակարդակը գերազանցում է 93%-ը:
«Իսկ հացահատիկի, խոզի մսի, թռչնամսի, կաթի, շաքարի, բուսական յուղերի մասով մենք ամբողջությամբ բավարարում ենք ներքին պահանջարկը», – հավելել է նա։
Ռուսաստանի վարչապետը նշել է, որ ԵԱՏՄ-ն աշխարհի այն եզակի տարածաշրջաններից է, որտեղ ընդհանուր առմամբ ապահովված է պարենային անվտանգությունը, և երկրները կարող են իրենց վստահ զգալ:
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ երկրները շարունակում են աշխատանքը և արդյունաբերական կոոպերացիոն նախագծերի աջակցության վերազգային մեխանիզմի կիրառման փորձը կիրառում են ագրարային հատվածում:
Բացի այդ, Միշուստինը մատնանշել է այն փաստը, որ Եվրոպայի հետ համեմատած՝ ԵԱՏՄ անդամները գազը հինգ անգամ ավելի էժան են գնում։ Այսպես` 1000 խորանարդ մետր գազի արժեքը Եվրոպայում 900 դոլար է, մինչդեռ ԵԱՏՄ երկրները կարող են այդ ծավալը ձեռք բերել 200 դոլարից էժան գնով։
«Մենք բարենպաստ պայմաններ ենք ստեղծել մեր տնտեսությունների զարգացման համար, – նշել է նա։- Համեմատության համար ասենք, որ Եվրոպայում գազի արժեքը 1000 խմ-ի համար կազմում է մոտ 900 դոլար։ Այդ ցուցանիշը միության պետությունների դեպքում չի գերազանցում 200 դոլարը։ Հաշվի առնելով գների տարբերությունը՝ տնտեսական օգուտը կազմում է հարյուր միլիոնավոր դոլարներ։ Դա, անկասկած. առավելություն է, որից օգտվում են Եվրասիական տնտեսական միության երկրները` ընդհանուր էներգետիկ շուկայի շնորհիվ», ասել է Միշուստինը։
Ինչպես հայտնել է ՌԴ վարչապետը, ԵԱՏՄ երկրների ազգային արժույթների մասնաբաժինը ապրանքների փոխադարձ հաշվարկներում հասել է գրեթե 95 %-ի:
«Ընդլայնում ենք ազգային արժույթների կիրառման պրակտիկան։ Ապրանքների փոխադարձ հաշվարկներում դրանց մասնաբաժինը հասել է գրեթե 95%-ի», – ասել է Միշուստինը՝ դա անվանելով պատկառելի արդյունք։
Եվրասիական միջկառավարական խորհրդի ներկայիս նիստը ԵԱՏՄ գործունեության սկզբից ի վեր 48-րդն է, ընթացիկ տարում` երրորդը։ Նախորդը տեղի էր ունեցել օգոստոսի 6-7-ը Ղրղզստանում: Նիստն անցկացվում է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի` Բելառուս կատարած երկօրյա աշխատանքային այցի ֆոնին: