Վայոց Ձորի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել․ ո՞վ է նա

Բաժանորդագրվել

Նախորդ տեղապահը համատեղության կարգով էր ստանձնել այդ պաշտոնը։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Վայոց Ձորի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել տեր Մովսես վարդապետ Սարգսյանը։ Այս մասին տեղեկանում ենք Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։

Վարդապետը նշանակվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի հայրապետական տնօրինությամբ։

«Գարեգին Երկրորդի հայրապետական տնօրինությամբ հոկտեմբերի 1-ից Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանն ազատվել է համատեղության կարգով ստանձնած՝ Վայոց Ձորի թեմի առաջնորդական տեղապահի պաշտոնից»,- ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ տեր Մովսեսը Մայր աթոռ սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի փոխտնօրենն է։ Նախկինում նա ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդն էր (նշանակվել էր 2021 թվականի փետրվարին)։

Leave a comment